Բացառում եմ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան»-ը կոալիցիա կազմի ՔՊ հետ. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Thumbnail

Փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ ֆեյսբուքում իրեն ուղղված հարցը, թե արդյո՞ք իր գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցությունն, ընտրվելու դեպքում, կոալիցիայի կկազմի ՔՊ-ի հետ.

«Քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. բացառում եմ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո:
Օգտվելով պատեհ առիթից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ որևէ մեկի կողմից դեմ ենք որևէ ստվերային խաղերի»,- պատասխանել է Նորիկյանը:

--00--ԱԹ