Ի՞նչ անել՝ սննդային թունավորումներից ու վարակիչ հիվանդություններից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ջերմ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո,

սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերից աղտոտումը կանխարգելելու համար, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,

առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է ուշադիր լինել և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ»։

--00--ԱԹ