Գիշերը Գազայի հատվածից 1600 հրթիռ է արձակվել, զոհվել է 6-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

Իսրայելն այսօր շարունակել է հարվածները պաղեստինյան Գազայի հատվածին, իսկ «Համաս» խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։ 

Գիշերը Գազայի հատվածից դեպի Իսրայելի ուղղությամբ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել։ Հրթիռներից մեկի բնակելի շենքի ուղիղ հարվածից զոհվել է 6-ամյա երեխա։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ։

նկար
Հիշեցնենք, որ, անդրադառնալով իսրայելապաղեստինյան բախումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է իրավիճակը կլուծվի մոտ ապագայում:

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, երբ հազարավոր հրթիռներ թռչում են նրա տարածք»,-ասել է նա։

նկար

--00—ԼՄ