Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

չվերթ

Ղազախտանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 02։00-ին։
Տոմսի նախնական արժեքը կազմում է 300$։ Տոմսերը վաճառվելու են տեղում, օդանավակայանում, իսկ ավիաընկերության պաշտոնական կայքում տոմսերի վաճառք չի բացվելու:

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. հուլիսի 11-ը։

«ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
🔗 https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435
🔗 https://bit.ly/364wEKJ
🔗 https://www.facebook.com/armembkz/posts/3806870679373584
ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Մանրամասն՝
🔗 https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537
🔗 https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529
Ղազախստան մուտք գործելու կամ լքելու կարգին կարող եք ծանոթանալ ԱԳՆ կայքից՝ «Ղազախստան» բաժնից (հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ +77782291881)՝
Մանրամասն՝
🔗 https://www.mfa.am/hy/restrictions2
Հայաստան մեկնել և Ղազախստան ժամանել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունում։

  --00—ՄՀ