Չեղարկվել է այսօր նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Հասարակական

Այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։

Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։

SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18:10-ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու-Երևան գիշերային չվերթը։

--00--ԿԿ