Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում պետք է մասնակցի Եվրո-2020-ին․ Վենգեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջիկա առաջնությանը մասնակցելուն․

«Նա 100%-ով արժանի է դրան։ Այն, որ նա չի խաղում հավաքականում, ոչ թե իր ֆուտբոլային որակների պատճառով է, այլ մի խնդրով, որի մասին ես չգիտեմ։

Բենզեման կարող էր խաղալ աշխարհի ցանկացած հավաքականում։ Հարցը մի խնդրի մեջ է, որը կապ չունի սպորտի հետ։ Նա ավելի քան տասը տարի «Ռեալի» մեկնարկային կազմում է։ Քչերը կարող են պարծենալ դրանով»,- ասել է Վենգերը։

Բենզեման կասկածվում է 2015 թվականին Մատյո Վալբուենայի սկանդալային գործում որպես միջնորդ լինելու մեջ․ ենթադրվում է, որ նա Վալբուենային դրդել է վճարել շանտաժիստներին, որպեսզի նրանք չհրապարակեն Մատյոյի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութը համացանցում։

Այս սկանդալի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ  բաց թողեցին Եվրո-2016-ը Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Բենզեման այդ ժամանակից ի վեր չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական ու բաց է թողել աշխարհի 2018 թվականի առաջնությունը, որում ֆրանսիացիները դարձան չեմպիոն։

 --00—ՄՀ