Դատարանը մերժել է Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

վարոսյան

Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի դեպքերով հարուցված քրգործի մասին է՝ խուլիգանության հատկանիշներով:

--00--ԱՀ