Քրեական հետապնդում 300.1 հոդվածով ՀՀ–ում այլևս երբեք չի լինելու, այն գոյություն չունի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

Վարդևանյան

Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կարճ պարզաբանում․

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ԱՄԲՈՂՋ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։ Կարծում եմ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։ Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ։ Հետևաբար Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։ Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԸ և 0 ԴԵՄԸ»։

 --00—ՄՀ