Նման ողբ, նման ցասում չտեսանք, երբ հանձնեցին Շուշին, ու երբ Եռաբլուրը պայթեց մայրերի ողբից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նաիրա

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը որոշման արձագանքների մասին «Եվ մի պիցցայակեր ՍԴ» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում.

«Հետևում եմ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հանած ցունամիին։

Իշխանության համասեփականատեր սորոսականությունը մեկ րոպեում 10 ստատուս արդյունավետությամբ ՍԴ-ին ծեփում է ասֆալտին։

Ի վերջո, մարդիկ Հրայրի դեմ խաչակրաց արշավանքի ելան, Հրայրի գրիչը դարձրեցին Google-ով ամենափնտրվող իրը, իրենց սրտով ձեւեցին ՍԴ-ն ու հանկարծ ՍԴ դատավորները համարձակվում են ենթարկվել օրենքին ու ոչ թե մի ինչ-որ կուտոկի։

Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին, ու երբ «Եռաբլուրը» պայթեց մայրերի ողբից։

Չեմ բացառում, որ առաջիկա ժամերին լինեն ինքնահրկիզումներ և Հանրապետության հրապարակում վառած խարույկի մեջ այրեն ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ որպես 2018 թվականի ստի եւ կեղծիքի հեղափոխության վավերագիր»,- գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՍԴ-ն 300.1 հոդվածը, որով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ճանաչել է հակասահմանադրական և անվավեր:

--00—ԼՄ