Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից բերման են ենթարկվել ակցիայի տասնյակ մասնակիցներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News  

ՀՅԴ

Ժամը 9-ի դրությամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,- ասված է Միության հայտարարության մեջ։

 --00—ՄՀ