ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Մաշտոց-Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու՝ բողոքի ակցիայի կապակցությամբ ոստիկանին իբր վիրավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ըստ ականատես քաղաքացիներից մեկի՝ բերման ենթարկվածը ոչ թե վիրավորել է, այլ նկատառում է հայտնել՝ ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։
Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու»,- գրել է Մելիքյանը:
--00—ՄՀ