Ռուսական ռազմաբազայի զինծառայողը, Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

վթար

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել:

Վթարի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Նրան արդեն մահացած վիճակում իր հետ գտնվող քաղաքացիները իրենց մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է մահը: Կայքի տեղեկություններով՝ 27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար: Մեքենայում հայտնաբերվել է որսորդական հրացան:

--00--ԱԹ