Ախտահանել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը, թեստավորման համար նաև նմուշառում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ախտահանման աշխատանքներ են կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատում» և թեստավորման համար նմուշառում իրականացրել: Քանի որ տարեցները խոցելի խմբում են, այդ պատճառով նման աշխատանքները պարբերաբար բնույթ են կրում:

Իսկ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետներն էլ ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում և թեստավորման համար նմուշառում իրականացրել:

--00—ԼՄ