Արցախում կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք է հաստատվել, վարակակիրը բուժանձնակազմից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

1

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Այս մասին հայտնում են Արցախի պարետատնից:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

--00—ԼՄ