Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3388 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

շտապ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 3388 դեպք է գրանցվել: Մահացել է 28 մարդ, 292-ը ապաքինվել է: Այս մասին հայտնում է երկրի օպերատից շտաբը:

Վարակակիրների ընդհանուր թիվը 24 հազար 490 է : Ապաքինվել է շուրջ 2 հազար մարդ: Ընդհանուր առմամբ մահացել է 170 –ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դեպքերի հիմնական մասը գրանցվել է Մոսկվայում:  

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 1, 84 մլն մարդ, 117 հազարից ավելին մահացել: Ամենաբարդ իրավիճակում ԱՄՆ-ն Իսպանիան ու Իտալիան են:

Համաճարակի օջախ Չինաստանում հայտարարել են վարակի ավարտի մասին: