Վերջին 1 օրում COVID-19-ից մահացել է 5 պացիենտ՝ 3 կին, 2 տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

մահ

Հունիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ը՝ առողջացած, 269-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ