Աշխարհում վարակակիրների թիվը հատել է 7,8 միլիոնը, ծայրահեղ ծանր վիճակում է 54,139 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

կորոնանա

Հունիսի 14-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,889,860 է, որից 432,739-ը մահացել է, 4,051,938-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,351,044 է, որից 54,139 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,142,224 վարակման դեպք, որից 117,527-ը մահացել է, 854,106-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,170,591 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (850,796 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (528,964 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 321,963 է: ՌԴ-ում զոհերի թիվը 6,948, Բրազիլիայում՝ 42,791, Հնդկաստանում՝ 9,204:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ