Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել․ ՀՀ ԱԳՆ

06/07/2025 12:36 Ներքին կյանք

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։

–00—ՅՄ