Երևանում թիվ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բավարար է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում»,–հայտնեցին նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյան, ինչի հետևանքով 3 վիրավոր կա։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Այդ «միջանցքի» դեպքում չի պահպանվում ՀՀ-ի ինքնիշխանության սկզբունքը, Փաշինյանը մոռացել է դրա մասին
-
Կեղծ ընդդիմադիրների է բուծել Փաշինյանը, ծամոնի պես կպնում են, վտանգ չկա, բայց տհաճ են
-
Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել
-
Փաշինյանը թող իր կառավարման սխալներն ուղղի, ոչ թե խառնվի Եկեղեցու ներքին կյանքին
-
Սյունիքի ճանապարհի ծրագիրը տնտեսական չէ, այլ ՀՀ-ի աստիճանական մահվան պլանն է. Ոսկանյան
-
Շնորհակալ եմ Ազնավուրի հիշատակը վառ պահելու համար․ Ֆրանսիայի դեսպան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է