Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Ես տեսել եմ, թե 2015-ի հունվարին ինչ էր անում Միքայել Սրբազանը, երբ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո կատաղած համաքաղաքացիներս պատրաստ էինք ջարդ ու փշուր անել ամեն բան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ես տեսել եմ, թե նա իրեն ինչպես պահեց իր հոտի հետ և ինչպես հոտը ընկալեց իր Սրբազանին:
Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Էլի նստած արյուն էիք երազում, փողոցային բախումներ և սպակայունացում, չէ՞:
Ես տեսել եմ, թե 2016-ի ապրիլին Բագրատ Սրբազանը ինչ էր անում Արցախում, երբ քառօրյա պատերազմը մեզ տարավ դեպի Թալիշ: Ինչպես էր օր ու գիշեր զինվորների և սպայական կազմի հետ անցկացնում, առանց գեթ մի պահ մտածելու սեփական անվտանգության մասին: Ոգևորում էր, աղոթում էր, հույս ու ուժ էր տալիս:
Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ՞:
Այսօր երկու սրբազաններ բանտարկված են միայն մի բանի համար: Իրենք վախենում են միայն Աստծուց, իսկ իրենց բանտարկողը վախենում է ԲՈԼՈՐԻՑ՝ սեփական թիմակիցները ներառյալ, դրա համար հերթը Աստծուց վախենալուն չի հասնում:
Աստված օգնական, Սրբազան Հայրեր»։
—00—ՄԱ