Իսրայելի ռազմաօդային ուժերը չեզոքացրել են Եմենից արձակված հրթիռը

01/07/2025 22:29 Տարածաշրջան

Իսրայելցի զինվորականները խոցել են Եմենի տարածքից արձակված հրթիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ արձանագրել է Եմենի տարածքից հրթիռի արձակում, որի չեզոքացման համար երկրի ռազմաօդային ուժերը ձեռնարկել են համապատասխան գործողություններ:

«Իսրայելի բանակը երկրի ուղղությամբ հրթիռի արձակում է արձանագրել Եմենի տարածքից: Ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը փորձում են չեզոքացնել սպառնալիքը»,- նշված էր հաղորդագրությունում:

–00—ՍՊ