Շենգավիթում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

01/07/2025 21:42 Ներքին կյանք

Հունիսի 27-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շենգավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի և ատրճանակի տարբեր տրամաչափերի 442 փամփուշտ, «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, ինքնաձիգի փամփշտատուփեր, սվին-դանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 3 այլ պայթուցիչ:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ։

–00—ՍՊ