Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ Բաքվի հավակնությունները
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գրում է․
«Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը
Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը:
Պետք է տեղյակ լինել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից:
Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրներին»:
–00—ՅՄ