Ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնություն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Այսօր՝ կենսաբազմազանության միջազգային օրը, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներ արձակվեց 9 կովկասյան ազնվացեղ եղջերու։
2013 թվականից ի վեր WWF-Հայաստանը և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում մինչ այժմ դիլիջանյան բնություն է վերադարձվել 13 եղջերու։
Այսօր՝ առաջին անգամ Լոռիում, եղջերուները վերաբնակեցվեցին Լոռիում, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր անհատական նվիրատուներին, որոնց շնորհիվ այս նախաձեռնությունը իրականություն դարձավ: Ձեր աջակցությունը անգնահատելի դեր ունի մեր բնապահպանական առաքելության մեջ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ՝ KfW զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
–00—ՍՊ