Վարորդը վթարի մեջ հայտնված մեքենաներից խույս տալով դուրս է եկել երթևեկելի գոտուց, վիրավորներ կան
15/05/2025 23:57
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, 1 պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Տեղում պարեկները պարզել են, որ այդ ավտոմեքենաներն են Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արմո Ա.-ի վարած «ԶԱԶ» մակնիշի և 34-ամյա Հայկ Խ-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։