Տեղեկատվության ազատությունը խախտած 5 պաշտոնյաներից 1-ը շրջակա միջավայրի նախարարն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

արայիկ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյա  էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն պաշտոնյաների ցուցակին, որոնք 2019-ին խախտել են տեղեկատվության ազատությունը:

«Տարեսկբզին հրապարակել էինք այն պաշտոնյաների սև ցուցակը, որոնք 2019 թ.-ին խախտել են տեղեկատվության ազատությունը։ Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլևս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը շրջակա միջավայրի նախարարն էր։

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու և վատ աշխատանքի միջև։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային և հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սև ցուցակի հղումը՝ այստեղ։

#ՏԱ_Սևցուցակ
#FOICA»,-գրել է Շուշան Դոյդոյանը: