Դեմագոգիայի փոխարեն պատշաճ պատասխանեք քաղաքացիների դիմումներին. Դոյդոյանը` քաղաքապետարանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն արձագանքել է քաղաքապետարանի հայտարարությանը, որ հաջորդել է Կենտրոնի անցկացրած մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը:

«Մեզ համար ակնկալելի էին Քաղաքապետարանի ինքնապաշտպանական ելույթները։ Քաղաքապետարանը 2020 թվականին հայտնվել է ԻԱԿ-ի Սեւ ցուցակում, իսկ այժմ արդեն Ժանգոտ Կողպեք մրցանակի է արժանացել։ Ի դեպ, ժանգոտ կողպեք ստացել են նախկինում երեք անգամ։

Դեմագոգիայի փոխարեն հիմնովին վերանայեք ձեր ներքին հնացած փաստաթղթաշրջանառության համակարգը, պատշաճ պատասխանեք քաղաքացիների դիմումներին ու հարցումներին, ներքին քննության առարկա դարձրեք նրանց բողոքները, ի վերջո ծառայողական քննություն իրականացրեք պարզելու, թե ովքեր են մեղավոր այս մրցանակի համար։

Տեղեկատվության ազատությունը պայքարում է բորբոսի դեմ, մաքրեք ձեր համակարգից այն»։

--00--ԱԹ