Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցվել են. վարչապետի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ դադարեցվել են գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝

2020 թվականի ապրիլի 15-ից դադարեցնել գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները»,-նշվում է հրամանագրում։