Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

վրաստան

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Սահմանափակումները հետևյալն են՝

  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
  • Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ

Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:

Տեսանյութեր

Live

Լրահոս