Պարետային ժամը Վրաստանում, հավանաբար, կգործի մինչև մայիսի 22-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

վրաստան

Վրաստանի վարչապետի ապարատի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Rustavi 2-ի եթերում խոսել է պարետային ժամի վերացման մասին, փոխանցում է «Ալիք Մեդիան»: Նրա խոսքով կառավարության ծրագրում չեն ներառվել պարետային ժամի, ինչպես նաև հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացման կոնկրետ ժամկետները, քանի որ դրանք կախված են համաճարակային իրավիճակի հետ:

«Այս ամենը կմնա ուժի մեջ արտակարգ դրության ժամկետով: Ինչպես գիտենք արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը ներառյալ, ինչը նշանակում է, որ այս ընթացքում կգործեն բոլոր այն սահմանափակումները, որոնք չեն վերացվել ապրիլի 27-ին: Պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակման նպատակը փողոցներում հավաքվելու նվազեցումն է»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:

Մեզվրիշվիլին նաև հավելել է, որ եթե փոխվի համաճարակային իրավիճակը, հնարավոր է, պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացումը ավելի շուտ տեղի ունենա: