Վերջապես նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցեցին տղաներին․ Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում, որտեղ նորածինների սեռերի միջև անհամամասնության առումով ցուցանիշները երկար ժամանակ մտահոգիչ էին, աղջիկները քանակով գերազանցել են տղաներին։ 

«Վերջին օրերի եզակի լավ լուրերից։ Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»,-գրել է մարզպետը: