Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։

ԱՌՈՂՋ ԵՂԵ’Ք…»,-այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: