Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մանկապարտեզներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Հակոբ կարապետյան
 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.

« Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։  Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի  մանկապատանեկական կենտրոններում »։