Չարենցավանի քաղաքապետի կինը վթարի է ենթարկվել․ պատճառը քաղաքի մերկասառույցն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վթար

Փետրվարի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմանում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած «Grand Cherokee» և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Hyundai»-ի ուղևորը՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Աղբյուրը նաև նշում է, որ «Hyundai» ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է։ Ճանապարհն ամբողջովին եղել է անանցանելի, քաղաքն էլ մաքրված չի եղել մերկասառույցից։

վթար