Գորիսից Հարժիս ճանապարհը փակ է, Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ճանապարհներին բուք է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք: Սյունիքի մարզի Գորիսից դեպի Հարժիս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: