Թաղապետի հետ ժողովի ընթացքում 10 ոստիկան մտան դահլիճ, առգրավեցին մատյանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Մամուլում լայն քննարկումների առիթ դարձավ այն, որ Շենգավիթի թաղապետը` Ռազմիկ Մկրտչյանը փետրվարի 7-ին թաղապետարան է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ ժողով անելու պատճառաբանությամբ, և հրահանգել է իրենց հետ բերել սննդամթերքի մուտքի և ելքի գրանցամատյանները։ Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել, որ տնօրենները իրենց հանձնեն բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել դրանք: 

Թեմայի շրջանակում 24News-ը զրուցել է մանկապարտեզների մի քանի տնօրենների հետ։ Տեղի ունեցած միջադեպից տագնապած և վիրավորված, նրանք չցանկացան բացահայտել իրենց ինքնությունը։

Մանկապարտեզների թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապվել նաև Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։