ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, միանալով քաղցկեղի դեմ միասնական պայքարին, փոխել է իր էջի դիմանկարն ու ավելացրել պայքարին միանալու տեքստը։
«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»,-գրել է Աննա Հակոբյանը: