ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։
«Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: Մենք զգում և տեսնում ենք, որ եվրոպական երկրները, հատկապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բարձրացնում են ուկրաինական հակամարտության շուրջ էսկալացիայի մակարդակը։ Դրա համար պետք է կանխարգելիչ գործել, մենք պատրաստ ենք դրան», – ասել է նա լրագրողներին:
--00--ԱՀ