ՌԴ-ն Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է անում․ Զախարովան՝ ՀՀ-Ադրբեջան սահմանային լարվածության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ՌԴ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին և կոչ է անում Բաքվին ու Երևանին զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս դիվանագետի խոսքով, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։

«Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել գործընկերներին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ