ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարեց Ռուսաստանում երկրի մշակույթի օրերի անցկացման մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պետական մակարդակով, եթե չեմ սխալվում, աշնանը Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դանիելյանը։
Նա խոստացել է, որ հայկական կողմը լավ կպատրաստվի այս միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը։
Փոխնախարարը հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։ «Այժմ մենք պատրաստվում ենք շրջագայությանը»,- ասել է նա։
--00—ՅՄ