ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Եմենի ընդդիմադիր «ԱնսարԱլլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին։
«Հրթիռային ուժերը, օդայինուժերը և անօդաչու համակարգերի ուժերը մի քանի ժամ շարունակ ռազմածովային ուժերի հետ միասին բախումներ են ունեցել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ռազմանավերի հետ»,- ասել է Հութիների խոսնակ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Նա պարզաբանել է, որ հարվածները հասցվել են թևավոր հրթիռներով և անօդաչու սարքերով։
--00—ՅՄ