3 կգ մարիխուանա, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ․ Սյունիքի և Գորիսի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

photo_2025-04-04_18-10-26

Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։

Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի ծառայողները նույն օրը զննեցին 56-ամյա տղամարդու տունը։

Արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր 3 կգ 300 գր մարխուանայի նմանվող զանգված, կանեփի բույսեր, պայթուցիչով նռնակ և 5․6 մմ տրամաչափի 50 փամփուշտ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ