Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

.

Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան - Հալաբյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:


--00--ԱՀ