Հարավային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին վստահեցրել է անփոփոխ արտաքին քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Capture

Հարավային Կորեայի ԱԳՆ դիվանագետները, այդ թվում՝ արտգործնախարարը, անձնական հանդիպումների ժամանակ հավաստիացրել են Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Չինաստանի դեսպաններին երկրի անփոփոխ արտաքին և պաշտպանական քաղաքականության մասին՝ չնայած նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտի ենթարկելու խորհրդարանի որոշմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության մասին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել էր նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը։ Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները քվեարկել են որոշման օգտին։ 

--00—ՅՄ