Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

photo_2024-04-24_16-13-14

Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

Հայատարարության մեջ մասնավորապես նշվել.

«Տեղահանություն, ցեղասպանություն, ջարդ, կոտորած․․․ որ բառն ընտրում է, թող ընտրի, իրականության կողմը տեղ զբաղեցնել ցանկացող ամեն ոք գիտի, որ իր ճանապարհը երկար է և խոչընդոտներով լի։ Իսկ ժխտումն ամենահամապարփակ, ամենաազդեցիկ, ամենամնայուն, ամենատարածված մարդու իրավունքների խախտումն է։ Այդ պատճառով, չնայած բոլոր դատավարական չարաշահումներին, երբեք ետ չենք կանգնելու հայ ժողովրդի ապրած ճշմարտությունը բացահայտելու և անցյալին առերեսվելու անհրաժեշտության կոչերով հանդես գալուց։ Կիսում ենք հայ ժողովրդի ցավը, հարգանքով հիշատակում ենք Մեծ եղեռնի/ցեղասպանության զոհերին»։

Նշենք նաև, որ թեմայի շուրջ  հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։ 

«1915-ի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը ճշմարտության բացահայտման համար։ Կիսւոմ ենք հայ և ասորի ժողովուրդների ցավը, հարգանքով ենք հիշատակում իրենց կյանքը կորցրածներին»,-նշվել է հայտարարությունում։

--00—ՅՄ