Մոնտեվիդեոյի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1109639

Մոնտեվիդեոյի քաղաքապետ Կարոլինա Կոսեն Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոնտեվիդեոյի քաղաքապետը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«Շնորհակալ եմ Ուրուգվայի հայ համայնքին այս կարևոր օրվա կապակցությամբ ինձ խոսք ասելու պատվին արժանացնելու համար։ Խիզախ ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության, և այսօր նրանց ժառանգներից շատերն ունեն իրենց տունը Ուրուգվայում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մոնտեվիդեոյի քաղաքապետը:

--00—ՅՄ