Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

տ

Կոնգոյի Հանրապետությունը կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկրի առողջապահության նախարար Ժիլբեր Մոկոկին հայտարարել է, որ կապիկի ծաղիկի 19 դեպք է հաստատվել հինգ դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրազավիլում։

Այս պահի դրությամբ երկրում հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել։

Կոնգոյի Հանրապետության բնակիչներին կոչ է արվել խուսափել հնարավոր վարակակիրների, կենդանիների հետ շփումներից, ինչպես նաև առանց ձեռնոցների չդիպչել որսի մսին։

--00—ԼՀ