ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Իշխանական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում, թե իբր դավաճանն արդեն մեկնել է Մոսկվա:
Իմ հավաստի տվյալների համաձայն դավաճանը դեռ Երևանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Ինչպես ասել եմ՝ առավոտյան ժամը 08:00 լինելու եմ օդանավակայանի տարածքում, որ թույլ չտամ դավաճանի մեկնումը»,- նշվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։
Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է»:
--00--ԱՀ