Սուրեն Պետրոսյանը այս պահին գտնվում է Էրեբունու ՁՊՎ-ում, այնտեղ են ուղևորվում ԱԺ պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Снимок-экрана-2024-04-21-143531

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը գտնվում է Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։ Այս մասին 24News-ին հայտնել են նրա հարազատները։

Այս պահին այնտեղ են ուղևորվում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, որպեսզի նրա հասկանան նրա վիճակը։

Ավելի ուշ կհայտնենք մանրամասները։

Հիշեցնենք, որ Տավուշում երեկ բերման ենթարկված և իբր խուլիգանության համար ձերբակալված քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը ողջ գիշեր իրավապահները գաղտնի են պահել։

--00—ՅՄ