Հայոց Ցեղասպանությունը անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1135493

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով՝ Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի պատգամավորը, անդրադառնալով արցախահայության բռնի տեղահանմանը, մտահոգություն է հայտնել ԵՄ անգործության վերաբերյալ։ «Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով։ Արցախում մշակութային վայրերի, եկեղեցիների, ամբողջ գյուղերի ավերումը համալրել է Հայոց ցեղասպանության սարսափելի պատմությունը։ Առավել մտահոգիչ է այն, որ Եվրամիությունը ձեռքերը ծալած կանգնել եւ աջակցում է ագրեսորներին գազային գործարքների միջոցով և չի կարողանում որևէ քայլ ձեռնարկել: Հայ ժողովուրդը տառապում է, և ժամանակն է, որ ԵՄ-ն դիրքորոշում որդեգրի։ Ես իմ կուսակցության անունից ներողություն եմ խնդրում ԵՄ-ի բարոյական անկման համար», - ասել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։

--00—ՅՄ